«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է «Բրայթոնի» կիսապաշտպան Կառլոս Բալեբային ձեռք բերելու գաղափարից, հաղորդում է The Athletic-ը։
Մանկունիական գրանդը միջնորդների միջոցով բանակցել է նախ՝ «Բրայթոնի», ապա՝ ֆուտբոլիստի հետ։
Բանակցությունների ընթացքում «Բրայթոնը» «Կարմիր սատանաներին» հայտնել է, որ կամերունցի կիսապաշտպանից կբաժանվի, եթե վճարվի 115 միլիոն ֆունտ։
Գումարի այդ չափը «Ման. Յունայթեդի» համար լուրջ խոչընդոտ է դարձել, իսկ բանակցությունները փակուղի են մտել։
21-ամյա Բալեբան «Բրայթոնում» է 2023թ. օգոստոսից, 77 խաղում 4 գոլ է խփել, կատարել 2 ասիստ։


