Logo

Թայսոնը Փոլի դեմ մենամարտի համար 20 միլիոն դոլար կստանա

19:16 / 11.11.2024Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին անվիճելի չեմպիոն Մայք Թայսոնը բլոգեր Ջեյք Փոլի դեմ մենամարտի համար 20 միլիոն դոլար կստանա, հայտնում է Daily Loud-ը։

Հաղորդվում է, որ Փոլի հոնորարը կրկնակի ավելի կլինի։ Մենամարտը կկայանա նոյեմբերի 15-ին։

58-ամյա Թայսոնը նախորդ պաշտոնական մենամարտն անցկացրել է 2005 թվականին։ Ամերիկացին պրոֆեսիոնալ ռինգում ունի 50 հաղթանակ և 6 պարտություն։ 27-ամյա Փոլը հաղթել է 10 մենամարտում, ունի մեկ պարտություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա