Logo

Թայսոնը հայտնել է իր և Մեյվեզերի մենամարտի ժամկետը

23:59 / 09.12.2025Բռնցքամարտ
Պաշտոնական
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը հայտարարել է, որ իր և 5 քաշային կարգերում նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի ցուցադրական մենամարտը տեղի կունենա գարնանը, հաղորդում է Source of Boxing-ը:

«Մենամարտը տեղի է ունենալու մարտին Աֆրիկայում։ Դա անհավանական է լինելու. մենք գերազանցելու ենք բոլոր ռեկորդները։ Դա լինելու է սպորտի պատմության մեջ ամենախոշոր իրադարձություններից մեկը»,- ասել է լեգենդար Թայսոնը:

Հիշեցնենք, որ այս մենամարտի մասին պաշտոնապես հայտարարվել էր սեպտեմբերին, բայց ժամկետը հայտնի չէր: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ