Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի նախկին անվիճելի չեմպիոն Մայք Թայսոնի և ամերիկացի հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլի մենամարտին հետևել է 60 միլիոն հեռուստադիտող, հայտնում է Netflix-ը:
Ի դեպ, Թայսոն - Փոլ մենամարտի հեռարձակումն անվճար էր Netflix-ի բաժանորդների համար։
Հիշեցնենք, որ 27-ամյա Փոլն ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Արլինգթոն քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր 58-ամյա հայրենակցին: