Logo

Թայսոն Ֆյուրին ծաղրել է Ուսիկին և Կլիչկոյին

18:48 / 10.04.2024Բռնցքամարտ
null

Բրիտանացի անպարտելի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին ծաղրել է առաջիկա մրցակից, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին և լեգենդար Վլադիմիր Կլիչկոյին: Ավելի վաղ Ուսիկը հայտարարել էր, որ լուրջ խորհուրդներ է ստացել իր հայրենակից Վլադիմիր Կլիչկոյից:

«Երևի Կլիչկոն լուրջ խորհուրդներ է տվել, հավանաբար նա ասել է, թե ինչպես է պետք պարտվել գնչուների արքային: Ինչպե՞ս կարող է Կլիչկոն խորհուրդներ տալ ինչ-որ մեկին: Եթե նա կարողանար, ապա այդ խորհուրդները կօգտագործեր իմ հետ մենամարտում, իսկ ես ժամանակին բռնցքամարտի լավ դաս տվեցի Վլադիմիրին»,- 35-ամյա բրիտանացու խոսքը մեջբերում է Boxing Social-ը:

Հիշեցնենք, որ 2015-ին Թայսոն Ֆյուրին չեմպիոնական գոտու համար մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Վլադիմիր Կլիչկոյին:

Թայսոն Ֆյուրին և Ալեքսանդր Ուսիկն աշխարհի բացարձակ չեմպիոնի գոտու համար մայիսի 18-ին մենամարտ կանցկացնեն Սաուդյան Արաբիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ