Բրիտանացի անպարտելի բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին կմենամարտի UFC-ի մարտիկ, կամերունցի Ֆրենսիս Նգանուի հետ, հայտնում է ESPN-ը:
Մենամարտը կանցկացվի բռնցքամարտի կանոններով, այն տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում:
Հիշեցնենք, որ 34-ամյա Ֆյուրին պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 34 մենամարտերում տարել է 33 հաղթանակ և գրանցել մեկ ոչ-ոքի: 36-ամյա Նգանուն օկտագոնում անցկացրել է 20 մենամարտ, ունի 17 հաղթանակ և երեք պարտություն: Կամերունցին UFC-ի ծանր քաշային կարգի նախկին չեմպիոնն է: