Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆյուրին 40 միլիոն դոլար կստանա UFC-ի ծանր քաշային կարգում նախկին չեմպիոն, կամերունցի Ֆրենսիս Նգանուի հետ մենամարտի համար, հաղորդում է Boxing Kingdom-ը։
Ֆրենսիս Նգանուն իր հերթին կվաստակի 10 միլիոն դոլար։
Բռնցքամարտի կանոններով ցուցադրական մենամարտը կկայանա հոկտեմբերի 28-ին Էր-Ռիյադում (Սաուդյան Արաբիա)։
Մենամարտին նվիրված գալա-ընթարքին նախօրեին մասնակցել է նաև «Ալ Նասրի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ 38-ամյա ֆուտբոլիստն աջակցում է Ֆրենսիս Նգանուին, որը նորամուտը կնշի պրոֆեսիոնալ ռինգում։