Logo

Թայսոն Ֆյուրիի հայրը գլխով հարվածել է Ալեքսանդր Ուսիկի թիմի անդամին

23:27 / 13.05.2024Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հայրը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած միջոցառման ժամանակ գլխով հարվածել է նույն քաշային կարգում WBA, WBO, IBO եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի թիմի անդամին:

Հարվածից հետո Ֆյուրիի հոր ճակատն արյունահոսել է: Վեճի պատճառները հայտնի չեն:

Հիշեցնենք, որ Ֆյուրին և Ուսիկը մայիսի 18-ին Էր Ռիյադում մենամարտ կանցկացնեն: Բրիտանացին պրոֆեսիոնալ ռինգում մինչև այժմ  տարել է 34 հաղթանակ, գրանցել մեկ ոչ-ոքի: Ուսիկը նույնպես անպարտելի է և հաղթել է 21 մենամարտում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ