Բրիտանացի անպարտելի բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին սկանդալային հայտարարություններ է արել Ալեքսանդր Ուսիկի հետ կայանալիք մենամարտից առաջ:
«Ուսիկը կեղտոտ, փոքր, նիհար հիմար է։ Ես քեզ համար ինչ-որ բան եմ պատրաստել և շուտով ցույց կտամ։ Ուսիկն արդեն մի քանի րոպե է անհայտ կորածների ցուցակում է, բայց մենք գիտենք, թե ինչ է սպասում նրան»,- ասել է Ֆյուրին IFL TV-ին հետ հարցազրույցում:
Ֆյուրին և Ուսիկը պետք է մենամարտեն ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար Սաուդյան Արաբիայում: Մենամարտը կայանալու է 2023 թվականի դեկտեմբերի 23-ին, կամ 2024 թվականի հունվարին:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ուսիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 21 մենամարտ և տարել 21 հաղթանակ, իսկ Թայսոն Ֆյուրին 34 մենամարտում 33 հաղթանակ ունի։