Բրիտանացի անպարտելի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ կվերադառնա ռինգ:
«Մենք վերադառնում ենք: Մեզ հետ ցավ ենք բերելու: Ես այնքան հուզված եմ։ Ամեն ինչ արդեն քննարկված ու որոշված է»,- հայտարարել է 34-ամյա բռնցքամարտիկն ինստագրամյան էջի Story բաժնում հրապարակած տեսանյութում:
Հիշեցնենք, որ գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնը նախորդ մենամարտն անցկացրել էր 2022 թվականի դեկտեմբերի 3-ին՝ տեխնիկական նոկաուտով հաղթելով իր հայրենակից Դերեք Չիսորային:
Թայսոն Ֆյուրին պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 34 մենամարտ, ունի 33 հաղթանակ և մեկ ոչ-ոքի:

