Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը մեկնաբանել է բլոգեռ, դերասան Ջեյք Փոլից կրած պարտությունը։
«Ես, բացի ինձնից, ոչ ոքի ապացուցելու ոչինչ չունեմ։ Ինքս ինձ ցանկանում էի ցույց տալ, որ դեռ կարող եմ պայքարել։ Առողջական խնդիրներ ունեի, բայց չեմ ցանկանում արդարացումներ փնտրել։ Ինչ վերաբերում է Փոլին, նա հիանալի բռնցքամարտիկ է։ Ծանր մենամարտ ստացվեց։
Ռևա՞նշ։ Դա միայն իրավիճակից է կախված։ Չեմ կարծում, որ կարիերայիս վերջին մենամարտն եմ անցկացրել։ Միգուցե, հետագայում մենամարտեմ նաև Լոգան Փոլի դեմ»,- նշել է 58-ամյա Թայսոնը, որի խոսքը մեջբերում է CNN-ը։
Հիշեցնենք, որ աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Թայսոնը 19 տարի անց վերադարձել է ռինգ և 8-ռաունդանոց մենամարտում պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել Ջեյք Փոլին։