Ամերիկացի լեգենդար գոլֆիստ Թայգեր Վուդսը պատմել է, թե ինչու իր 16-ամյա դուստրը չի դարձել պրոֆեսիոնալ գոլֆիստ։
«Երբ դուստրս փոքր աղջիկ էր, գոլֆը նրան «զրկեց» հորից։ Ես ստիպված էի հավաքել իրերս ու մեկնել մրցաշարերի։ Կարող էի բացակայել մի քանի շաբաթ։ Այնպես որ, գոլֆի հետ կապված նա ունի տհաճ ենթատեքստեր»,- ասել է 48-ամյա մարզիկը Կարսոն Դեյլիի «Այսօր» շոուի ընթացքում։
Հիշեցնենք, որ Թայգեր Վուդսի մյուս զավակը՝ որդի Չառլին, գոլֆ խաղում է և հոր հետ մասնակցում է ցուցադրական մրցաշարերի։