Logo

«Թանդերի» աստղը կարող է դառնալ NBA-ի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստը

14:58 / 13.01.2025Բասկետբոլ
null

«Օքլահոմա Սիթի Թանդերի» խաղարկող Շեյ Գիլջես-Ալեքսանդրը կարող է դառնալ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստը, հայտնում է ինսայդեր Մարկ Սթեյնը։

26-ամյա բասկետբոլիստն ընթացիկ մրցաշրջանի ավարտին հնարավորություն կունենա չորս տարով երկարաձգելու պայմանագրի ժամկետը։ Նրա աշխատավարձը 2030/31 մրցաշրջանում կհասնի տարեկան 80 միլիոն դոլարի, իսկ համաձայնագրի ամբողջ ընթացքում կանադացին կվաստակի մոտ 300 միլիոն դոլար։

Այժմ NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստը «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» ամերիկացի խաղարկող Ստեֆ Քարին է, որի տարեկան աշխատավարձը 55,8 միլիոն դոլար է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա