Թալանել են Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի տունը, հայտնում է The Sun-ը:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ի երեկոյան, երբ Մարտինեսն ու նրա կինը մոտավորապես 4 ժամով բացակայել են Լիսաբոնում գտնվող իրենց բնակարանից:
Կողոպտիչները լուսամուտից մուտք են գործել բնակարան և գողացել են 700 հազար ֆունտ արժողությամբ շքեղ ժամացույցներ և զարդեր:
Պորտուգալիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել և պարզել, որ կողոպտիչները նախօրոք իմացել են, որ Մարտինեսն ու կինը մի քանի ժամով բացակայելու են:
Ամիսներ առաջ Ռոբերտո Մարտինեսի գլխավորությամբ Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Ազգերի լիգան՝ եզրափակիչում պարտության մատնելով Իսպանիայի թիմին:


