Logo

Թադե Մարտիրոսյանը՝ կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

16:27 / 16.10.2023Բասկետբոլ
Պաշտոնական
Թադե Մարտիրոսյան-2023

Բասկետբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Թադե Մարտիրոսյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Մարտիրոսյանը երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում: Նրա մի շարք սաներ խաղացել են կանանց Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում:

2000-2015թթ. Մարտիրոսյանը եղել է «Գլենդել» տղաների թիմի մարզիչի օգնականը: 2015-ից սկսած «Գլենդել» աղջիկների թիմի գլխավոր մարզիչն է, իսկ 2016 թվականից մինչև օրս Գլենդելի Ավագ դպրոցի մարզական տնօրենն է: 2018-ին հայ մասնագետի գլխավորած թիմը դարձել է «Խաղաղօվկիանոսյան լիգայի» չեմպիոն, իսկ նա ճանաչվել է առաջնության լավագույն մարզիչ:

Թադե Մարտիրոսյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 2024 թվականի ամռանը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի ազգային հավաքականը նախորդ անգամ նման մրցաշարի մասնակցել է 2010 թվականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա