Բասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի երկրորդ խաղում 60-88 հաշվով պարտվեց Կոսովոյի թիմին։
Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը եղել է Բագրատ Խաչատրյանը` 11 միավոր, 2 ռեբաունդ, 2 ասիստ։
Արեգ Վաթյանի գլխավորած թիմը 3 միավորով B խմբում երկրորդ տեղում է։ Հայաստանի հավաքականը վերջին` երրորդ տուրում, հուլիսի 11-ին մրցելու է Ջիբրալթարի դեմ։
Եվրոպայի Մ16 առաջնություն, C դիվիզիոն, երկրորդ տուր
Հայաստան - Կոսովո` 66-80 (11-20, 9-24, 13-25, 27-19)