Logo

Հայաստանի հավաքականը լավագույնն է ծանրամարտի Մ17 ԵԱ-ում

20:09 / 24.06.2024Ծանրամարտ
null

Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը։

Տղաների Հայաստանի հավաքականը նվաճել է 18 մեդալ (6 ոսկե, 4 արծաթե, 8 բրոնզե) և թիմային հաշվարկում գրավել առաջին տեղը։

Երկամարտի ոսկե մեդալ են նվաճել և Եվրոպայի չեմպիոն հռչակվել Հովհաննես Հովհաննիսյանը (61 կգ) և Վալերիկ Մովսիսյանը (89 կգ): Մովսիսյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է:

Աղջիկների Հայաստանի հավաքականը նվաճել է 6 մեդալ (1 արծաթե, 5 բրոնզե) և թիմային հաշվարկում գրավել 11-րդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ