Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած բասկետբոլի Եվրոպայի Մ16 առաջնության C դիվիզիոնում տղամարդկանց Հայաստանի հավաքականն առաջին խաղում 72-53 հաշվով վստահ հաղթանակ տարավ Սան Մարինոյի թիմի նկատմամբ։
Արեգ Վաթյանի գլխավորած հավաքականից ամենաարդյունավետը եղել է Ռաֆայել Մասումյանը, որը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ` վաստակելով 19 միավոր, 14 անգամ տիրելով օղակից անդրադարձած գնդակին։ Նա նաև կատարել է 2 ասիստ ու 3 անգամ կասեցրել է մրցակցի նետումը։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումն անցկացնելու է հուլիսի 10-ին և կմցրի Կոսովոյի դեմ։
Եվրոպայի Մ16 առաջնություն, C դիվիզիոն, առաջին տուր
B խումբ
Սան Մարինո - Հայաստան` 53-72 (9-19, 14-13, 14-22, 16-18)