Logo

Թեո Ուոլքոթն ավարտեց կարիերան

12:50 / 18.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիայի հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Տեո Ուոլքոթը պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

34-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն անգլիական «Սաութհեմփթոնն» էր, որի կազմում նա սկսել էր պորֆեսիոնալ կարիերան։ Կիսապաշտպանը 2020 թվականին էր վերադարձել անգլիական ակումբ։

Ուոլքոթը կարիերայի մեծ մասն անցկացրել է «Արսենալում», որի կազմում 2006-2018-ին մասնակցել է 379 հանդիպման, դարձել 108 գոլի ու 80 գոլային փոխանցման հեղինակ։ Լոնդոնյան ակումբի հետ նա 3-ական անգամ դարձել է Անգլիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր։ Անգլիայի հավաքականի կազմում կիսապաշտպանը 47 խաղում խփել է 8 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ