Logo

Տեո Էրնանդեսը որակազրկվել է երկու խաղով

15:54 / 08.10.2024Ֆուտբոլ
null

«Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսը որակազրկվել է իտալական Ա սերիայի երկու խաղով, հաղորդում է Goal.com-ը։

«Ֆիորենտինայի» դեմ 7-րդ տուրի հանդիպումից (1-2) հետո ֆրանսիացի ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել գլխավոր մրցավար Լուկա Պայրետոյին անպատվելու համար։

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի սպորտային դատարանը որոշել է պատժել 27-ամյա պաշտպանին։ Կառույցի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ Էրնանդեսը անհարգալից է վերաբերվել մրցավարի հանդեպ, ինչպես նաև ոչ պարկեշտ արտահայտություններ է թույլ տվել նրա հասցեին։

Այպսիսով, Տեո Էրնանդեսը բաց կթողնի Իտալիայի առաջնության 8-9-րդ տուրերի` «Ուդինեզեի» ու «Բոլոնիայի» դեմ հանդիպումները։

Հիշեցնենք, որ «Ֆիորենտինայի» դեմ խաղում «Ռոսոներիի» ֆուտբոլիստները երկու անգամ չէին կարողացել աչքի ընկնել 11-մետրանոցից։ Նշակետից վրիպվել էր նաև Էրնանդեսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ