Logo

Տեո Էրնանդեսը կրկնել է Պաոլո Մալդինիի ռեկորդը

15:27 / 28.09.2024Ֆուտբոլ
null

Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում «Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսը «Լեչեի» դեմ խաղում (3-0) գրավել է մրցակցի դարպասը և կրկնել ակումբի լեգենդ Պաոլո Մալդինիի ռեկորդը։

Opta-ն գրում է, որ այժմ նրանք «Ռոսոներիի» պատմության ամենաարդյունավետ պաշտպաններն են Իտալիայի առաջնությունում։ Երկու ֆուտբոլիստներն էլ Ա սերիայում «Միլանի» կազմում դարձել են 29 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի պաշտպանը միլանյան գրանդում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից, 220 խաղում խփել է 31 գոլ, կատարել 40 արդյունավետ փոխանցում։ Մալդինին 1985-2009 թթ. եղել է «Միլանի» ֆուտբոլիստ, 901 խաղում մրցակիցների դարպասը գրավել 33 անգամ, դարձել 43 ասիստի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ