Իտալական «Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
Ըստ DAZN-ի` ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Աղբյուրի համաձայն` մանկունյական ակումբը փորձելու է ձեռք բերել 27-ամյա պաշտպանին։ Կողմերը հավանական տրանսֆերի հարցում դեռ բանակցություններ չեն սկսել, բայց առաջիկա օրերին իրավիճակը կարող է փոխվել։
Էրնանդեսը «Ռոսոներիի» կազմը համալրել է 2019 թ. հուլիսին, 232 խաղում խփել 31 գոլ, կատարել 41 ասիստ։