«Մանչեսթեր Սիթի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կառլոս Տևեսն իր կարծիքն է հայտնել Լիոնել Մեսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Մեսին ու Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստներ են: Ինձ դուր է գալիս թե՛ մեկը, թե՛ մյուսը: Երկուսի հետ էլ հիանալի հարաբերություններ եմ ունեցել: Կրիշտիանուի հետ օրվա մեծ մասն էի անցկացնում, իսկ Լեոյի հետ հանդիպում էինք հավաքականի հանդիպումների ժամանակ: Երկուսն էլ այլմոլորակային են, քանի որ մինչև հիմա նման խաղամակարդակ պահպանելը չափազանց դժվար է: Այսպիսի ֆուտբոլիստները հիացմունքի են արժանի»,- «Կառլիտոսի» խոսքը փոխանցում է ESPN-ը:
Հավելենք, որ Տևեսը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 2007-2009 թվականներին, իսկ Արգենտինայի հավաքականում՝ 2004-2015-ին: