Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լիվերպուլ» - ՊՍԺ խաղից հետո, որտեղ փարիզյան թիմը հաղթեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, իսպանական AS-ի տեսախցիկները ֆիքսել են մերսիսայդցիների պաշտպան Վիրջիլ վան Դեյկին ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի և մարզական տնօրեն Լուիշ Կամպուշի հետ զրուցելիս:
«Շնորհավորում եմ ՊՍԺ-ին, որն այս մրցաշրջանում մեզ հանդիպած ամենաուժեղ թիմն էր: Սա Լուիս Էնրիկեի հրաշալի աշխատանքի արդյունքն է, նա հզոր թիմ է ստեղծել», - ասել է նիդերլանդցին հանդիպման ավարտից հետո:
Վան Դեյկի պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ գործում է մինչև այս մրցաշրջանի ավարտը: