Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Տերզիչը խոսել է գերմանական Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանի չեմպիոնությունը վերջին տուրում բաց թողնելու մասին.
«Երբեք չեմ մոռանա 2023 թ. մայիսի 27-ը։ Դա իմ և ակումբի բեռն է։ Կյանքը լողափ չէ. այն լեռ է։
Այն մարդիկ, որոնք այդ ժամանակ աջակցում էին ակումբին, այժմ մեզ հետ մեկնում են Լոնդոն Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։ Այժմ նրանց շնորհակալություն հայտնելու ժամանակն է»,- մեջբերում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանի վերջին տուրից առաջ դորտմունդյան ակումբը 70 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը և մոտակա հետապնդող Մյունխենի «Բավարիայից» առաջ էր 2 միավորով։ Չեմպիոն դառնալու համար «Բորուսիային» անհրաժեշտ էր տանը հաղթել «Մայնցին», սակայն գրանցվեց ոչ-ոքի` 2-2, իսկ «Բավարիան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ «Քյոլնի» նկատմամբ ու լրացուցիչ ցուցանիշներով նճավեց «Արծաթե սկուտեղը»։
«Բորուսիան» ընթացիկ մրցաշրջանում դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և հունիսի 1-ին Լոնդնոի «Ուեմբլի» ստադիոնում մրցելու է Մադրիդի «Ռեալի» դեմ։