Կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վնասվածքից ապաքինվելուց հետո վերականգնողական վերջին փուլն է անցկացնում, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Տեր Շտեգենը մարտի 31-ին մարզման մի մասն անցկացրել է «Բարսելոնայի» ընդհանուր խմբի հետ: Սպասվում է, որ ապրիլի վերջնամասում գերմանացին 7 ամիս անց կվերադառնա կատալոնացիների հայտացուցակ:
32-ամյա Տեր Շտեգենը նախորդ տարվա սեպտեմբերին ծնկի վիրահատության էր ենթարկվել:
Տեր Շտեգենը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2014 թվականից, անցկացրել է 420 հանդիպում, բաց թողել 412 գոլ և 175 մրցավեճում անառիկ պահել իր դարպասը: