Logo

Տեր Շտեգենը կմասնակցի «Պորտուի» դեմ խաղին

19:44 / 27.11.2023Ֆուտբոլ
Մարկ-Անդրե տեր Շտեգեն

Կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կվերադառնա խաղադաշտ, հայտնում է AS-ը:

31-ամյա ֆուտբոլիստը մեջքի ցավերի պատճառով նոյեմբերին չկարողացավ մասնակցել Գերմանիայի հավաքականի հանդիպումներին և բաց թողեց «Ռայո Վալյեկանոյի» հետ մրցավեճը:

Հիշեցնենք, որ Տեր Շտեգենը ճանաչվել էր Լա լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն դարպասապահ: Գերմանացին 38 խաղում բաց էր թողել 18 գոլ և 26 խաղում դարպասն անառիկ էր պահել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ