«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին շարունակում է անհանգստացնել մեջքի վնասվածքը, որի պատճառով գերմանացին բաց է թողել կատալոնական ակումբի 3 հանդիպում։ Իրավիճակը խորացել է, այդ պատճառով ակումբի բժշկական անձնակազմը որոշումներ է փնտրում։
AS-ի համաձայն՝ քննարկվում է մի քանի տարբերակ, որոնք պետք է հստակեցվեն բոլոր կողմերի հետ։ Տարբերակներից մեկը դարպասապահին հանգստի հնարավորություն տալն է, իսկ մյուսը՝ վիրահատությունը։ Վերականգնման համար կպահանջվի 4-6 շաբաթ, ինչը նշանակում է, որ Տեր Շտեգենն այևս խաղադաշտ դուրս չի գա 2023 թվականին։
Հիշեցնենք, որ դարպասապահը մեջքի ցավեր էր ունեցել Գերմանիայի հավաքականի կազմում մարզվելիս։