Logo

Տեր Շտեգենը կարևոր հանդիպում կունենա Լապորտայի ու Ֆլիկի հետ

15:18 / 11.06.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կհանդիպի ակումբի նախագահ Ժոան Լապորտային ու գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին, հաղորդում է AS-ը: 

Գերմանացի դարպասապահը կքննարկի իր ապագան ակումբի նախագահի ու մարզչի հետ: Կատալոնական ակումբը մոտ է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիայի տրանսֆերային իրավունքը գնելուն: 

Տեր Շտեգենն ակումբից կպահանջի պայմանագրով սահմանված աշխատավարձը, եթե «Բարսելոնան» նրան տրանսֆերի հանի: 

2024/25 մրցաշրջանում «Բարսելոնայի» դարպասը պաշտպանում էր Վոյցեխ Շչեսնին: Տեր Շտեգենը ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով բաց էր թողել մրցաշրջանի մեծ մասը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ