«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, հնարավոր է, տեղափոխվի «Չելսի», գրում է Mundo Deportivo-ն:
Լոնդոնյան ակումբը փորձառու դարպասապահ է փնտրում՝ այդ դիրքում մրցակցությունը մեծացնելու համար: Տեր Շտեգենն էլ, իր հերթին, արդեն դիտարկում է կատալոնական ակումբից հեռանալու տարբերակը, քանի որ գիտակցում է՝ խաղաժամանակ չի ստանալու: 33-ամյա դարպասապահը 2025/26 մրցաշրջանում ոչ մի խաղի չի մասնակցել. այժմ նա վնասվածք ունի և շարք կարող է վերադառնալ դեկտեմբերին:
Լա լիգայի և Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


