Logo

Տեր Շտեգենը հայտավորվել է «Ռեալի» դեմ խաղին

13:29 / 25.04.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն ընդգրկվել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի հանդիպման հայտացուցակում, հայտնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

Գերմանացի ֆուտբոլիստը ծնկի վնասվածքի պատճառով սեպտեմբերից խաղադաշտ դուրս չի եկել: Տեր Շտեգենը վիրահատության էր ենթարկվել և ընդհանուր խումբ էր վերադարձել մարտի վերջին:

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա դարպասապահը Լա լիգայում 6 հանդիպում է անցկացրել:

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի «Բարսելոնա» - «Ռեալ» խաղը կկայանա ապրիլի 26-ին, մեկնարկը՝ ժամը 23:55-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ