Logo

Տեր Շտեգենը գերազանցել է 30 տարվա վաղեմության ռեկորդը

11:45 / 14.03.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե դեր Շտեգենը, անառիկ պահելով դարպասը Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ խաղում (1-0), 19-րդ «չոր» հանդիպումն է անցկացրել Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: 

30-ամյա դարպասապահը գերազանցել է Լա Կորունյայի «Դեպորտիվոյի» նախկին դարպասապահ Ֆրանսիսկո Լիանոյի` 30 տարվա վաղեմության ռեկորդը, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:

Լա լիգայի 1993/94 մրցաշրջանում 58-ամյա նախկին ֆուտբոլիստն անցկացրել է 18 «չոր» հանդիպում առաջին 25 խաղում:  

Հիշեցնենք, որ Մարկ-Անդրե տեր Շտեգենը «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2014 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ