«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, հնարավոր է, տեղափոխվի «Մոնակո», հաղորդում է Goal.com-ը:
Կողմերն արդեն սկսել են բանակցությունները հնարավոր տրանսֆերի շուրջ: «Մոնեգասկներն» այս ամռանն արդեն համաձայնեցրել են Անսու Ֆատիի ու Պոլ Պոգբայի տեղափոխությունները: Հաջորդ թիրախը հենց Տեր Շտեգենն է:
Գերմանացի դարպասապահի ապագան շարունակում է անորոշ մնալ Ժոան Գարսիայի՝ «Բարսելոնա» ժամանումից հետո:


