Logo

Տեր Շտեգենի ապաքինումը նախատեսվածից արագ է ընթանում

14:30 / 09.02.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի ապաքինումը նախատեսվածից արագ է ընթանում, հաղորդում է Sport.es-ը։

32-ամյա գերմանացին կատալոնական գրանդի մարզչական շտաբին հայտնել է, որ պատրաստ կլինի մասնակցել Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի վերջին 5 խաղերին:

Տեր Շտեգենը ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել Լա լիգայի շրջանակում «Վիլյառեալի» դեմ 2024 թվականի սեպտեմբերին կայացած խաղում (5-1)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ