Logo

Տեր Շտեգեն. «Մեսին դիտավորյալ հարվածում էր ֆուտբոլիստների դեմքին»

13:04 / 09.04.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը պատմել է իր նախկին թիմակից Լիոնել Մեսիի մասին, որի հետ խաղացել է 7 տարի:

«Մեսին անկրկնելի ֆուտբոլիստ է, նրան շատ եմ հարգում: Բայց նա միակն էր, որ մարզման ժամանակ կարող էր գնդակով հարվածել ցանկացածի դեմքին: Մյուսները նման բան իրենց թույլ չէին տալիս, բայց նա միտումնավոր անում էր դա: 

Երբեմն անձնական խնդիրներ էինք ունենում, որոշ դեպքերում նա էր մեղավորը, որոշ դեպքերում՝ ես: Բայց այդ ամենը նորմալ եմ համարում. դա մեր աշխատանքի մի մասն էր: 

Ամեն դեպքում, Լեոն առաջատար էր: Նա միշտ աշխատում էր, քիչ էր խոսում, սակայն երբ խոսում էր, նրան բոլորն էին լսում», - գերմանացու խոսքն է մեջբերում AS-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ