Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մեկնաբանել է կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիայի կարմիր քարտը «Մոնակոյի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում: Իսպանացին խաղադաշտից հեռացվել էր, երբ փորձել էր հասնել դարպասապահի փոխանցմանը, բայց դրա փոխարեն վերջին հույսի խախտում էր թույլ տվել:
«Այդ իրավիճակում սխալ հասկացանք իրար: Ցավում եմ Էրիկի համար, այդ հեռացումը տխրեցրեց նրան:
Տեղի ունեցավ այն, ինչ չպետք է կատարվի: Արդյունքում մենք 80 րոպե խաղացինք 10 ֆուտբոլիստով: Բայց ֆուտբոլում նման բաներ երբեմն լինում են: Մենք երկրորդ գոլը բաց թողեցինք այն ժամանակ, երբ արժանի չէինք դրան: Կփորձենք հաղթել հաջորդ խաղում»,- 32-ամյա գերմանացու խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 10 հոգով 1-2 հաշվով պարտվել էր «Մոնակոյին»: