Logo

Տեր Շտեգեն. «Ցանկանում եմ դառնալ Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահը»

23:17 / 01.03.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» ներկայացուցիչ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոստովանել է, որ ցանկանում է դառնալ Գերմանիայի ազգային հավաքականի հիմնական դարպասապահը:

«Կարծում եմ, որ վերջին տարիներին շատ բանի եմ հասել և պատրաստ եմ առաջ գնալ: Իհարկե, ցանկանում եմ լինել ակումբի և ազգային հավաքականի հիմնական դարպասապահը։ Եվ ես ամեն ինչ կանեմ ինձ ապացուցելու և թիմին օգնելու համար։ Մարտին կհանդիպենք հավաքականի հանդիպումներից առաջ և կվերլուծենք իրավիճակը, մարզիչը կորոշի: Հավատում եմ, որ նա հետևողականորեն կիրականացնի իր նոր գաղափարները, և կադրային առումով ամեն ինչ կփոխվի։

Ես հաղորդագրություն գրեցի Նոյերին այն բանից հետո, երբ նա վնասվածք էր ստացել: Նոյերը պատասխանել էր իմ հաղորդագրությանը: Նրա վերադարձը դեռ շատ հեռու է, բայց հուսով եմ, որ ապաքինումը լավ կանցնի, և նա կվերադառնա ավելի ուժեղ»,- 30-ամյա գերմանացու խոսքը մեջբերում է Kicker-ը:

Հիշեցնենք, որ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ և Գերմանիայի հավաքականի ավագ Մանուել Նոյերը ոտքի կոտրվածքի պատճառով մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը խաղադաշտ դուրս չի գա: Գերմանիայի հավաքականը մարտին կանցկացնի երկու ընկերական հանդիպում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ