«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է կատալոնական ակումբում անցկացրած տարիների մասին:
«Ակնկալում եմ, որ խաղալու եմ երկար տարիներ: «Բարսելոնան» ինձ համար կատարյալ ակումբ է, և ես հպարտ եմ, որ խաղում եմ այս մարզաշապիկով:
Հիացած եմ, քանի որ մարդիկ ինձ շատ լավ են վերաբերվում, շատ են հարգում: Սա կատարյալ վայր է ինձ համար»,- 30-ամյա դարպասապահի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Տեր Շտեգենը 2014 թվականի հուլիսից է խաղում «Բարսելոնայում»: Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին Իսպանիայի փոխչեմպիոնի դարպասը բոլոր մրցաշարերում պաշտպանել է 19 անգամ, բաց թողել 15 գոլ:


