Logo

Տենտոն Յենեն գերազանցեց Մաիլսոն Լիմայի ռեկորդային ցուցանիշը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:36 / 25.04.2025• Ֆուտբոլ
Բացառիկ
null

«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Տենտոն Յենեն «Գանձասարի» հետ առաջնության 28-րդ տուրի խաղում դուբլ ձևակերպելով, թիմի կազմում բոլոր մրցաշարերում խփած 43 գոլով դարձավ ակումբի պատմության գլխավոր ռմբարկուն: Նա գերազանցեց Մաիլսոն Լիմայի ռեկորդային ցուցանիշը, որի հաշվին 41 գոլ էր գրանցված:

Գոլերից 39-ը Յենեն խփել է առաջնությունում, մեկական անգամ աչքի է ընկել ՀՀ գավաթի և Սուպերգավաթի մրցաշարում, 2 գնդակ էլ իր օգտին է գրանցել Եվրագավաթներում:

Տենտոն Յենեն 4-րդ մրցաշրջանն է անցկացնում Հայաստանում, որտեղ ելույթները սկսել է «Նորավանքում»: Նիգերիացի ֆուտբոլիստը Հայաստան էր տեղափոխվել 2022թ. հունվարին Սլովակիայի «Ժիլինա-2» թիմից: 2021/22թ. առաջնության գարնանային հատվածում Տենտոնը «Նորավանքում» անցկացրած 16 խաղում 3 գոլ խփեց: Նա թիմի կազմում իր առաջին տիտղոսը նվաճեց՝ դառնալով Հայաստանի գավաթակիր: Ընդ որում գավաթի եզրափակչում «Ուրարտուի» դարպասը խփած 2 գոլերից մեկի հեղինակը հենց Տենտոնն էր:

«Նորավանքի» լուծարումից հետո նիգերիացի ֆուտբոլիստը հրավիրվեց «Արարատ-Արմենիա», որի կազմում 3-րդ մրցաշրջանն է անցկացնում: «Արարատ-Արմենիայում» նրա նորամուտը կայացել է 2022թ. հուլիսի 21-ին Էստոնիայի «Պայդեի» հետ Երևանում անցկացված Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի խաղում:

Իսկ հուլիսի 31-ին Տենտոնն «Արարատ-Արմենիայում» իր առաջին խաղն անցկացրեց նաև Հայաստանի առաջնությունում՝ մասնակցելով «Ուրարտուի» հետ մեկնարկային տուրի հանդիպմանը: Օգոստոսի 11-ին «Արարատի» հետ կայացած հաջորդ խաղում Տենտոնը բացեց գոլերի հաշիվն «Արարատ-Արմենիայում»:

Նոր թիմում լիովին բացահայտվեցին նիգերիացի ֆուտբոլիստի ռմբարկուական հատկանիշները; 34 խաղում խփած 10 գոլով նա դարձավ թիմի երկրորդ լավագույն ռմբարկուն՝ 3 գնդակով զիջելով Ուիլֆրեդ Կուասի Էզային: Հաջորդ մրցաշրջանում պատմությունը կրկնվեց: Տենտոնը խփած 16 գոլով կրկին երկրորդն էր՝ այս անգամ 2 գնդակով զիջելով Մոհամեդ Յատարային:

Ընթացիկ առաջնությունում թիմի լավագույն ռմբարկուի տիտղոսի համար պայքարում Տենտոնի գլխավոր մրցակիցը Մարիուս Նուբիսին է: Մինչև «Ուրարտուի» հետ ապրիլի 5-ին կայացած առաջնության հանդիպումը, Տենտոնը 11 գնդակով գլխավորում էր թիմի լավագույն ռմբարկուների ցանկը: Սակայն «Ուրարտուի» հետ խաղում Նուբիսին ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ հեթ-տրիկի հեղինակ դարձավ ու 13 գնդակով շրջանցեց Տենտոնին: Ներկայումս թիմակիցների միջև կրկին 2 գոլի տարբերություն է հաստատվել: Նուբիսին 15 գոլ է խփել, Տենտոնի հաշվին 13 գոլ է գրանցված:

Եթե ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիայում» լավագույն ռմբարկուի տիտղոսի համար պայքար է ծավալվել Տենտոնի և Նուբիսիի միջև, ապա թիմի պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկում նիգերիացին մրցակցությունից դուրս է: Նա դեռ երկար տարիներ կգլխավորի ցանկը՝ բարելավելով իր ցուցանիշները:

FastNews-ը ներկայացնում է «Արարատ-Արմենիայի» պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցուցանիշները:

Ֆուտբոլիստներ

Ա

Գ

ՍԳ

Ե

ԸՆԴ

1. Տենտոն Յենե

39

1

1

2

43

2. Մաիլսոն Լիմա

33

1

2

5

41

3. Յուսուֆ Օտուբանջո

27

3

-

-

30

4. Անտոն Կոբյալկո

19

7

-

4

30

5. Ուիլֆրեդ Կուասի Էզա

22

3

-

2

27

6. Լուիս Ուգոչուկվու Օգանա

9

8

-

2

19

7. Մոհամեդ Յատարա

18

-

-

-

18

8. Մարիուս Նուբիսի

15

1

2

-

18

9. Արթուր Սերոբյան

11

2

-

3

16

10. Պետրոս Ավետիսյան

10

2

-

3

15

11. Ջոնաթան Դուարտե

12

1

-

2

15

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ