Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին չի ընդգրկել Լոնդոնի «Չելսիի» դեմ Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի արտագնա հանդիպման հայտացուցակում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Տոտեմհեմի» դեմ 12-րդ տուրի խաղում Ռոնալդուն, խաղաժամանակ չստանալով, չէր սպասել մրցավարի եզրափակիչ սուլիչին ու 90-րդ րոպեին հեռացել էր պահեստայինների նստարանից:
«Մանչեսթեր Յունայթեդը» բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդի ու պորտուգալացի հարձակողական ոճի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի գոլերի շնորհիվ լոնդոնյան ակումբին հաղթել էր 2-0 հաշվով:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 12 խաղ, խփել 2 գոլ ու կատարել 1 ասիստ: