Logo

Տեն Հագը պատմել է, թե ինչ է ասել Ռոյլունդին նրա գոլային երաշտի ժամանակ

22:15 / 27.12.2023Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը «Ասթոն Վիլայի» դեմ Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի հաղթական խաղից հետո պատմել է, թե ինչ խորհուրդներ է տվել Ռասմուս Հոյլունդին։ Դանիացի խաղացողը Պրեմիեր լիգայի 16 խաղերում գոլի, կամ գոլային փոխանցման հեղինակ չէր դարձել։ 

«Ես շատ եմ զրուցել նրա հետ։ Ասում էի Ռասմուսին, որ նա գոլեր է խփել Դանիայի հավաքականում, գոլեր է խփել Չեմպիոնների լիգայում, այնպես որ պետք չէ անհանգստանալ։ Գոլերը կգան նաև Պրեմիեր լիգայում»,-մարզչի խոսքն է մեջբերում Goal-ը։ 

Հենց Հոյլունդի գոլը եղավ հաղթական «Յունայթեդի» համար «Ասթոն Վիլայի» դեմ խաղում։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ