Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հայտարարել է, որ ակումբի ղեկավարությանը խնդրել է ամրապնդել թիմի կազմը.
«Կազմի ուժեղացումը թիմ կառուցելու փուլերից մեկն է, որը մենք պետք է ավելի լավ կատարենք` հաջողության հասնելու համար։ Հաջողության համար անհրաժեշտ է նաև ավելի խորը կազմ:
Կարևոր է նաև, որ ֆուտբոլիստները քիչ վնասվածքներ ստանան։ Եթե ամրապնդենք կազմը, երկար պահեստայինների նստարան կունենանք։
Այժմ մի շարք դիրքերում, նույնիսկ ընտրության հնարավորություն չունենք։ Ձախ պաշտպանի դիրքում Լյուկ Շոուն ընթացիկ մրցաշրջանում միայն 15 անգամ է դաշտ դուրս եկել, իսկ Տայրել Մալասիան վնասվածք ունի և ոչ մի խաղի չի մասնակցել։ Ես խնդրել եմ ակումբի ղեկավարությանն ամպարդնել կազմը»,- մեջբերում է The Athletic-ը։
Մանկունյական ակումբը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 34 խաղից հետո հավաքել է 54 միավոր և զբաղեցնում է 8-րդ տեղը։