Logo

Տեն Հագը կարող է աշխատանքի անցնել Գերմանիայում

21:58 / 14.01.2025Ֆուտբոլ
null

Էրիկ Տեն Հագը կարող է գլխավորել Դորտմունդի «Բորուսիան», գրում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Նիդերլանդցի մասնագետը հիանալի հարաբերություններ ունի գերմանական ակումբի ղեկավարության հետ։ Նա ներկա է եղել Լևերկուզենի «Բայերի» դեմ Բունդեսլիգայի 16-րդ տուրի տնային հանդիպմանը (2-3)։

«Բորուսիան», սակայն, դեռ չի շտապում պաշտոնանկ անել ակումբի գլխավոր մարզիչ Նուրի Շահինին։ Դորտմունդյան ակումբն անկայուն մրցելույթներով է աչքի ընկնում և Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 16 խաղում վաստակել է 25 միավոր, որով 8-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ 54-ամյա Տեն Հագը 2024թ. հոկտեմբերին է հեռացել «Մանչեսթեր Յունայթեդից»։ Նա անգլիական ակումբը մարզում էր 2022թ. հուլիսից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա