Logo

Տեն Հագը հեռացվեց «Բայերի» գլխավոր մարզչի պաշտոնից

14:19 / 01.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Բայերն» Էրիկ Տեն Հագին ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Այս որոշումը կայացրել է «Բայերի» վերահսկիչ մարմինը` բաժնետերերի հանձնաժողովը` լևերկուզենյան ակումբի ղեկավարության առաջարկով։

Ակումբի մարզումները ժամանակավոր կղեկավարեն ներկայիս մարզչական շտաբի անդամները։

55-ամյա մասնագետը «Բայերը» գլխավորել էր 2025թ. հուլիսի 1-ին։ Ակումբը նրա գլխավորությամբ 3 խաղում 1 հաղթանակ է տարել, գրանցել 1 ոչ-ոքի, կրել 1 պարտություն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ