«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Վեսթ Հեմի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից հետո անդրադարձել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղին։ 37-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում անցկացրել էր ամբողջ հանդիպումը։
«Կարծում եմ՝ Ռոնալդուն վատ տեսք չուներ։ Նա արեց այն, ինչ մենք սպասում էինք՝ գլխավորելով պրեսինգը։ Ընդմիջմանը նրան ասացի, որ պետք չէ շատ արագ նահանջել պաշտպանություն, այլ անհրաժեշտ է աշխատել դաշտի կենտրոնում։ Մենք ունենք որակներ գոլ խփելու համար, սակայն հարձակողական ֆուտբոլի արդյունավետությունը պետք է ավելացնենք։ Շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, սակայն դեռ հեռու ենք մրցակցի համար վտանգ լինելուց»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը։
Այդ խաղում Ռոնալդուն կատարել է 6 հարված, որոնցից մեկը՝ դարպասի ուղղությամբ։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում պորտուգալացին մասնակցել է 9 խաղի ու դարձել մեկ գոլի հեղինակ։