Logo

Տեն Հագ․ «Թիմը չի կորցրել հավատն իմ նկատմամբ»

22:45 / 07.12.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն անդրադարձել է իր հնարավոր հեռացման մասին լուրերին։

«ԶԼՄ-ները խոսում են այն մասին, որ թիմի ֆուտբոլիստների կեսը կորցրել է հավատն իմ նկատմամբ։ Վստահեցնում եմ, որ բոլոր ֆուտբոլիստները հավատում են ինձ։

Դա տեսանելի էր «Չելսիի» դեմ խաղում։ Միայն ես գիտեմ ճշմարտությունը։ Այն, ինչ գրում են համացանցում, չի համապատասխանում իրականությանը»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Չելսիին» 2-1 հաշվով հաղթելուց հետո «Կարմիր սատանաները» վաստակեցին 27 միավոր և այս պահին զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա