Logo

Տեն Հագ. «Շատ լավ խաղացինք, թիմն ունի բնավորություն»

09:37 / 10.03.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իսպանական «Բետիսի» նկատմամբ տնային հաղթանակը:

«Մենք շատ լավ ելույթ ունեցանք երկու խաղակեսերում: Ընդմիջման պետք է գնայինք 3-0 հաշվով հաղթելիս, բայց մեկ սխալ թույլ տվեցինք և առաջին խաղակեսն ավարտեցինք 1-1 հաշվով:

Մենք մի քանի լավ գոլեր խփեցինք, երկրպագուներին իրենց աջակցությունը ցույց տալու առիթ տվեցինք, և նրանք արեցին դա, ինչի համար շատ շնորհակալ ենք:

Գործին վերաբերմունքը գերազանց էր, լավ էինք աշխատում գնդակով։ Մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ստեղծել։

Միշտ հիանալի է տեսնել, թե ինչպես է թիմն արձագանքում անհաջողություններին: Այս մրցաշրջանում առաջին անգամը չէ, որ մենք նորից սկսում ենք ամեն ինչ։ Թիմն ունի բնավորություն»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է BT Sport-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 4-1 հաշվով: Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին Իսպանիայում: Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ տուրում Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը 0-7 հաշվով պարտվել էր «Լիվերպուլին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա