Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նիդերլանդցի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Գալաթասարայից» կրած 2-3 հաշվով տնային պարտությունից հետո հայտարարել է, որ մանկունիական ակումբում դժվար ժամանակաշրջան է:
«Այս պահին մենք շատ դժվար ժամանակաշրջանում ենք, բայց միասնական ենք՝ ես, տնօրենները, թիմը:
Մենք կռվելու ենք: Գիտենք, որ պարտավոր ենք բարելավվել ու միասին կհաղթահարենք այս դժվարությունը»,- ասել է Տեն Հագը հետխաղյա ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Բավարիայի», «Գալաթասարայի» ու «Կոպենհագենի» հետ ընդգրկված է A խմբում: Անգլիական ակումբը պարտվել է մեկնարկային երկու խաղերում և միակն է խմբում, որ միավոր չի վաստակել: