Logo

Տեն Հագ. «Ռոնալդուն և Ռեշֆորդը միասին լավ խաղացին»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:55 / 28.10.2022ՍՊՈՐՏ
Էրիկ տեն Հագ-3

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Տիրասպոլի «Շերիֆին» (3-0) հաղթելուց հետո բարձր է գնահատել հարձակվողներ Մարկուս Ռեշֆորդի և Կրիշտիանու Ռոնալդուի խաղը։ Այդ հանդիպմանը երկուսն էլ գոլի հեղինակ էին դարձել:

«Երկրորդ խաղակեսում մենք միավորեցինք Ռոնալդուին և Ռեշֆորդին, և լավ է, որ նրանք երկուսն էլ գոլ խփեցին: Սա լավ ազդանշան է. մենք կարող ենք ապավինել հարձակման այդ զույգին»,- հոլանդացի մասնագետի խոսքը եջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ վերջին տուրից առաջ E խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել «Մանչեսթեր Յունայթեդն» (12 միավոր) ու իսպանական «Ռեալ Սոսյեդադը» (15 միավոր): 

«Հիանալի թիմային աշխատանք և լավ հաղթանակ». Ռոնալդուի հրապարակումը (ֆոտո)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ