Logo

Տեն Հագ. «Ռոնալդուի հետ երբեք խնդիր չի եղել»

19:49 / 09.08.2025Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու ժամանակ խնդիր չի ունեցել Կրիշտիանու Ռոնալդուի հետ, հաղորդում է ESPN-ը:

Նիդերլանդցին անգլիական թիմը գլխավորել էր 2022 թվականի ամռանը, պորտուգալացի հարձակվողը թիմից հեռացել էր նոյեմբերին: 

«Ինձ համար Ռոնալդուն խնդիր չի եղել: Նրա հետ երբեք խնդիր չի եղել, և կարծում եմ՝ դա անցյալ է: Դրանից հետո մենք երկու գավաթ նվաճեցինք «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ես նրան մաղթում եմ ամենայն բարիք և հաջողություններ ապագայում»,- ասել է Տեն Հագը:

Հիշեցնենք, որ Տեն Հագը Ռոնալդուին շատ քիչ խաղաժամանակ էր տրամադրում: Լեգենդար ֆուտբոլիստն էլ խոստովանել էր, որ խնդիրներ ունի ակումբի և մարզչի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ